National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.11.2020
Քննարկվել են 2021թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ապահովության եւ առողջապահության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  եւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին քննարկվել են «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ բնագավառի ծախսերի համար նախատեսվել է 503,6 մլրդ դրամ, 2019թվականի 444,5մլրդ դրամի փոխարեն: Կիրականացվի 11 ծրագիր, որը ներառում է 99 միջոցառում:

«Զինծառայողներին, ՀՄՊ մասնակիցներին, այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ընտանիքներին տրվող պարգեւավճարներ» միջոցառման գծով ծախսը կազմում է 10 898.3 մլն դրամ (2020 թվականին` 11 117.7  մլն դրամ): Ծախսերի նվազումը 219.4 մլն դրամի չափով պայմանավորված է շահառուների թվի նվազմամբ: 2021 թվականին կանխատեսվում է 36 168 շահառու 2020 թվականի 36 896 շահառուի դիմաց` պահպանելով պարգեւավճարների ամսական չափերը:

«Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման գծով նախատեսվում է հատկացնել 36 680.1 մլն դրամի չափով (2020 թվականին` 37 227.1 մլն դրամ): Ծախսերի նվազումը 547.1 մլն դրամի չափով պայմանավորված է շահառուների թվի նվազմամբ՝ 2021 թվականին կանխատեսվում է 97 216 շահառու:

«Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման ծախսը 10 619.5 մլն դրամ է (պահպանվել է 2020 թվականի մակարդակը): «Տարեցների եւ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններե միջոցառման գծով նախատեսվում է ծախս 2 512.3 մլն դրամի չափով (պահպանվել է 2020 թվականի մակարդակը): «Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին նպաստի տրամադրում» միջոցառմամբ նախատեսվում է 7 861.3 մլն դրամի չափով ծախս (2020 թվականին` 3 740.9 մլն դրամ): Ծախսերը աճում են 4 120.3 մլն դրամով, որը պայմանավորված է շահառուների թվաքանակի փոփոխությամբ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառմամբ նախատեսվում է ծախս 16 852.2 մլն դրամի չափով (2020 թվականին` 13 755.4 մլն դրամ):

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ 2021թվականին ոլորտին կհատկացվի 111,6 մլրդ դրամ: Կիրականացվեն մի շարք ծրագրեր:

«Հանրային առողջության պահպանում» ծրագրով նախատեսվել է 6,329.6 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 5,772.9 մլն դրամի դիմաց: «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 2,421.3 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 2,021.3  մլն դրամի դիմաց կամ 400,0 մլն դրամով ավելի: «Առողջության առաջնային պահպանում» ծրագրին կհատկացվի 27,804.5 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված 27,058.8 մլն դրամի դիմաց, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաեւ «Ամբուլատորպոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը:  «Դեղապահովում» ծրագրով նախատեսվել է 3,490.8 մլն դրամ: «Մոր եւ մանկան առողջության պահպանում» ծրագրով նախատեսվել է 19,082.1 մլն դրամ` 2020 թվականի 20,398.9 մլն դրամի փոխարեն: «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվել է 5,000.0 մլն դրամ:

Բանախոսները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Առողջապահության նախարարը նշել է, որ պայմանավորված համավարակով եւ ռազմական գործողություններով՝ համակարգն աշխատում է գերլարված, թերացումներ չկան, բոլորը ստանում են պատշաճ բուժօգնություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am